Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի աշխատանքից։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ ակումբի նախագահը գոհ չէ, որ իտալացի մասնագետը քիչ խաղաժամանակ է տալիս հարձակվող Էնդրիկին և կիսապաշտպան Արդա Գյուլերին։
Իսպանիայի առաջնության վերջին խաղում «արքայական» ակումբը ջախջախիչ պարտություն կրեց կատալոնական «Բարսելոնայից»՝ 0։4 հաշվով։ Լա Լիգայի 11 տուրից հետո «Լոս Բլանկոները» վաստակել են 24 միավոր և զբաղեցնում են երկրորդ տեղը՝ առաջատար «Բարսային» զիջելով վեց միավորով։