«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի նշանակման մասին։
«Ցանկանում եմ նրան ամենայն բարիք մաղթել: Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նման որոշում է կայացրել, ապա այն ճիշտ են համարում։ Հաջողություն եմ մաղթում Ռուբենին և նրա ակումբին։ Կիրակի օրը խաղից առաջ ես ամուր կգրկեմ նրան, անհամբեր սպասում եմ բարդ խաղի»,- ասել է Մարեսկան նախախաղային մամուլի ասուլիսում։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ նոյեմբերի 3-ին, «Օլդ Թրաֆորդում», հանդիպումը նախատեսված է սկսել Մոսկվայի ժամանակով 19:30-ին: