«Չելսիի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտնել է, որ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի կարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի հանդիպմանը վարձակալության պայմանագրի պայմաններով։

«Մենք լավ տեսք ունենք: Բոլոր խաղացողները հասանելի են՝ բացառությամբ Ջեյդոնի, նա վերջին մի քանի օրերին վատառողջ էր, բայց դեռևս չի կարողանա խաղալ վարձակալության պայմաններով», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Ջեյդոն Սանչոն հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 3-ին։