Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է տեղափոխվել Անգլիա։ Եթե խոսակցություններին կարելի է հավատալ, ապա Արքայական ակումբը տպավորված չէ ֆրանսիացու ելույթներով այս մրցաշրջանում, ուստի նրա վաճառքը 2025 թվականին համարվում է շատ հավանական:
Ըստ Fichajes-ի՝ Չուամենիի համար պայքարում այս պահին առաջատար են «Լիվերպուլն» ու «Չելսին»: 24-ամյա խաղացողի հավանական տրանսֆերի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Օրելիեն Չուամենին այս մրցաշրջանում Կառլո Անչելոտտիի թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ առանց գոլերի: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: