Մադրիդի «Ատլետիկոն» ավարտել է Մադրիդյան դերբիում Տիբո Կուրտուայի հետ կապված միջադեպերի հետաքննությունը։
Լա Լիգայի 8-րդ տուրի «Ատլետիկո»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը ընդհատվել է այն բանից հետո, երբ երկրպագուները սկսել են առարկաներ նետել Կուրտուայի վրա։
«Ռեալի» դարպասապահը ձեռքը թափահարել է դեպի տրիբունաները, երբ առաջին առարկան ընկելէ տուգանային հրապարակ: Նա ծաղրել է երկրպագուներին: Խաղը վերսկսվել է 15 րոպե անց։Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է ակումբի ինը երկրպագուների ցմահ որակազրկման մասին:
«Այս ամսվա ընթացքում մեր անվտանգության վարչությունն աշխատել է այս միջադեպերում ներգրավված անձանց հայտնաբերելու ուղղությամբ՝ ուսումնասիրելով բոլոր հասանելի տեսագրությունները և համագործակցելով ոստիկանության հետ:
Ակումբը կանխարգելիչ միջոց է ձեռնարկել՝ ժամանակավորապես հրաժարվելով Սևիլիայում, Վիկում, Փարիզում, Պալմա դե Մալյորկայում և Պրահայում արտագնա խաղերի տոմսեր վաճառել երկրպագուների ակտիվ տրիբունաներում, քանի դեռ հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։ .
Մադրիդյան ակումբն իր ներքին կանոններում ներառել է նաև մարզադաշտում դեմքը թաքցնող իրերի կամ հագուստի օգտագործման արգելքը՝ նույնականացումը դժվարացնելու նպատակով։