Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն, հաղորդում է Calciomercato-ն։ Աղբյուրի համաձայն՝ սլովակ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:
«Ծեր սինյորան» Շկրինյարին դիտարկում է որպես վնասվածք ստացած բրազիլացի Բրեմերին փոխարինող։ Ինքը՝ Միլանը, պատրաստ է փոխել թիմը, քանի որ Փարիզում զրկված է խաղաժամանակից։
Ընթացիկ մրցաշրջանում սլովակը մասնակցել է ընդամենը երեք հանդիպման։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: Ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։