Լիսաբոնի «Սպորտինգը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հեռանալու մասին։
Լիսաբոնյան ակումբի մամուլի ծառայությունը նույնպես հաստատել է ավելի վաղ տեղեկությունը, որ 39-ամյա մասնագետի համար «Մանչեսթեր Յունայթեդը» «Սպորտինգին» կվճարի 11 միլիոն եվրո։
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ամորիմի հետ մինչև 2027 թվականի ամառ պայմանագիրը ստորագրելու մասին՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Մարզիչը մանկունիանցիներին կմիանա նոյեմբերի 11-ին։