Սերխիո Ռամոսը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել «Բոկա Խունիորս»:

Ինչպես հայտնում է Relevo-ն, 38-ամյա ֆուտբոլիստը զրուցել է արգենտինական ակումբի նախագահ Խուան Ռոման Ռիկելմեի և թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Գագոյի հետ, ում հետ Ռամոսը խաղացել է Մադրիդի «Ռեալում»։

Հաղորդվում է, որ «Բոկա Խունիորսը» պատրաստ է Ռամոսին տարեկան վճարել մոտ 5 միլիոն եվրո։

Ռամոսն ամռանը «Սևիլիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է: