Ռուբեն Ամորիմը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաերիտասարդ մարզիչը։
«Մանչեսթեր Յունայթեդը» այսօր հայտարարել է 39-ամյա պորտուգալացու՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Այսպիսով, Ամորիմը դարձավ Յունայթեդի ամենաերիտասարդ մարզիչը 1970 թվականից ի վեր: Այն ժամանակ թիմի ղեկը ստանձնել էր 33-ամյա Վիլֆ ՄակԳինեսը
Հիշեցնենք, որ Ամորիմը թիմին կմիանա երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին: Ռուդ վան Նիստելռոյը մինչ այդ կշարունակի գլխավորել «Յունայթեդը»: