«Բարսելոնայի» 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Իսպանիայի Լա Lիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող։
Նախորդ ամիս լեհ ֆուտբոլիստը մասնակցել է երեք հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: