«Բարսելոնայի» 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսին կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ռեալի» կողմից 2024 թվականի «Ոսկե գնդակի» արարողությանը չմասնակցելու մասին։
Մադրիդյան ակումբի պատվիրակությունը միջոցառման օրը չի մեկնել Փարիզ։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ ակումբը դա արել է այն բանից հետո, երբ իմացել է, որ գլխավոր մրցանակը կնվաճի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, այլ ոչ թե «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
«Բոյկոտե՞լ «Ռեալին». «Ոսկե գնդակի» լավագույն 10 կամ 20 լավագույն հավակնորդների մեջ հայտնվելն արդեն իսկ լավ ձեռքբերում է: Ցանկացած ֆուտբոլիստի համար կարևոր պահ է ներկա լինել այս արարողությանը։ Ես ու Դանի Օլմոն ոչինչ չշահեցինք, բայց այնտեղ էինք:
Ես չզարմացա, որ Վինիսիուսը չհաղթեց։ Ռոդրիի հետ նրանց հնարավորությունները հավասար էին։ Լավ է, որ իսպանացի ֆուտբոլիստը ստացավ մրցանակը»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում RAC1-ը: