Պաու Կուբարսին՝ Մադրիդի «Ռեալի»՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը չներկայանալու մասին

«Բարսելոնայի» 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսին խոսել է Մադրիդի «Ռեալի»՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը չներկայանալու մասին։

«Դանի Օլմոն և ես գնացինք այնտեղ՝ առանց որևէ մրցանակ շահելու։ Մենք ցանկանում էինք ներկա լինել այդ պահին, ինչը կարևոր է ցանկացած խաղացողի համար։ Նույնիսկ եթե չես հաղթում, 10-20 լավագույնների մեջ մտնելը դեռ լավ է»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում RAC1-ը։