Մարկո Մատերացի․ «Անկասկած, Լաուտարո Մարտինեսը լավագույն հնգյակում է»

Մարկո Մատերացին անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության համար նոմինացված Լաուտարո Մարտինեսի՝ «Ոսկե գնդակին» արժանանալու շանսերին։

«Անկասկած, Լաուտարոն լավագույն հնգյակում է: Ես չեմ կարող բողոքել Ռոդրիից, ով հաղթել է Չեմպիոնների Լիգան ու Եվրոն, կամ Կարվախալից, ով նույնպես փայլուն մրցարջան է անցկացրել։

Բայց Լաուտարոն գավաթներ նվաճեց նաև «Ինտերի» և Արգենտինայի հետ: Նա ճիշտ է, երբ ասում է, որ ավելին էր սպասում: Կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» շատ բան չի նշանակում: Իրական արժեքը որոշվում է այն ակումբներով, որոնց հետ դուք տիտղոսներ եք նվաճում: Եվ ես կասեի, որ Լաուտարոն լավ դիրքում է։

Նա հաղթանակներ տարավ «Ինտերի» և Արգենտինայի հետ, ներառյալ Աշխարհի գավաթը և երկու Կոպա Ամերիկա: Դա այն է, ինչ կարևոր է: Ես դա ձեզ ասում եմ որպես աշխարհի գավաթի հաղթող, ով գոլ խփեց Ֆրանսիայի դեմ եզրափակչում և նույնիսկ չհայտնվեց «Ոսկե գնդակի» լավագույն 50-յակում 2006 թվականին» , – ասել է «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին։