«Բավարիան» որոշել է հետաձգել դարպասապահ Մանուել Նոյերի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ Այս մասին հայտնում է Bayern& Germany-ը:
Ըստ աղբյուրի՝ ի սկզբանե մյունխենյան ակումբը նախատեսում էր 38-ամյա դարպասապահի ապագայի վերաբերյալ որոշում կայացնել մինչ այս տարվա վերջ։ Սակայն այժմ ակումբը կարող է հետաձգել Նոյերի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։
Նշվում է, որ «Բավարիան» ցանկանում է հետևել առաջիկա ամիսների զարգացումներին մինչև վերջնական որոշում կայացնելը։
Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։