«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Սպորտինգի» ֆուտբոլիստով

«Մանչեսթեր Յունայթեդը», Ռուբեն Ամորիմին ակումբի գլխավոր մարզիչ նշանակելուց հետո, սկսել է հետաքրքրվել «Սպորտինգի» ֆուտբոլիստով։ A Bola-ի փոխանցմամբ՝ Էնթոնիի հավանական փոխարինող է համարվում 17-ամյա պորտուգալացի Ջովանի Կենդան։ Նշվում է, որ երիտասարդ տաղանդի պայմանագրով նախատեսված է 100 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում, ուստի միանշանակ հնարավոր չէ էժան ֆուտբոլիստ ձեռք բերել։

Այս մրցաշրջանում Կենդան Ամորիմի գլխավորությամբ «Սպորտինգի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ջովանիի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։