«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ծրագրում է որքան հնարավոր է շուտ երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ռոդրիի հետ։
Ըստ Cadena SER-ի՝ ակումբը հասկանում է, որ «Ոսկե գնդակի» նոր դափնեկրի նկատմամբ հետաքրքրություն է առաջանում թոփ-ակումբների կողմից, ուստի նրանք սկսում են պլան մշակել նրան ակումբում պահելու համար։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում կանգ առնել, քանի դեռ չի երկարաձգել պայմանագիրը 28-ամյա իսպանացու հետ։
Ռոդրիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։