«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ-ում ֆուտբոլի հանրաճանաչությունից և խոսել է MLS-ի մակարդակի մասին:
«Ես գիտեի, որ կիրք կա բասկետբոլի, բեյսբոլի և ամերիկյան ֆուտբոլի (NFL) նկատմամբ: Կարծում էի, որ ֆուտբոլն այդքան էլ հայտնի չէ, բայց ես իսկապես զարմացած էի: ԱՄՆ-ում ուր էլ որ գնաք, կարող եք տեսնել լեփ-լեցուն մարզադաշտեր, որտեղ երկրպագուները կրքոտ աջակցում են իրենց թիմերին: Ես սա չէի սպասում, բայց շատ ուրախ եմ:
Չէի գիտակցում, թե ինչ կրքոտ ֆուտբոլ են խաղում այստեղ։ Սա շատ մրցակցային առաջնություն է, որտեղ բոլորը դժվարանում են արտագնա խաղերում, քանի որ բոլոր թիմերն էլ ուժեղ են:
Հիանալի ժամանակ է MLS-ի համար: Սա հիանալի հնարավորություն է լիգայի համար քայլ առաջ գնալու համար»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: