Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է ազգային թիմի խաղընկեր Լիոնել Մեսսիի խոսքերը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ 27-ամյա ֆուտբոլիստն արժանի է 2024 թվականի «Ոսկե գնդակին» նվաճելուն։
«Ինձ համար մեծ պատիվ է, որ բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը այդպես է մտածում։ Շատ ուրախ եմ, որ առաջադրվածների թվում էի։ Կարծում եմ՝ սա հիանալի մրցաշրջանի ճանաչում է, որտեղ ես ազգային թիմի հետ նվաճեցի Ամերիկայի գավաթը, ինչպես նաև «Ինտերի» հետ Իտալիայի առաջնությունն ու Սուպերգավաթը։
Անձնական տեսանկյունից ես երկու մրցաշարերում էլ դարձա լավագույն ռմբարկու և ճանաչվեցի Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում ICON-ը։
Մարտինեսը զբաղեցրել է յոթերորդ տեղը 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։