Կիլիան Մբապպեն ցանկացել է գնել իր նախկին ակումբի բաժնետոմսերը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ցանկացել է գնել «Մոնակոյի» բաժնետոմսերը: Այս մասին հայտնում է Get Franch Football News-ը։

Ըստ աղբյուրի, ֆրանսիացին տարեսկզբին ցանկանում էր դառնալ «Մոնակոյի» բաժնետեր՝ գնելով ակումբի բաժնետոմսերը իր Coalition Capital ներդրումային հիմնադրամի միջոցով։

Հաղորդվում է, որ Մբապեն հրաժարվել է գնել «Մոնակոյի» բաժնետոմսերը, քանի որ պահանջվող գինը չափազանց բարձր է եղել: Հուլիսին ֆուտբոլիստը գնել է «Կաննի» բաժնետոմսերի 80%-ը։