«Յուվենտուսը» Բրեմերին փոխարինող է գտել

«Յուվենտուսը» կարող է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի 29-ամյա կենտրոնական պաշտպան Միլան Սկրինյարի հետ՝ փոխարինելու Բրեմերին, ով մրցաշրջանի սկզբում լուրջ վնասվածք էր ստացել: հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն, սլովակ ֆուտբոլիստը նույնպես բաց է իտալական գրանդ տեղափոխվելու համար, քանի որ դժգոհ է ՊՍԺ-ում ունեցած խաղաժամանակից:

Այս մրցաշրջանում Սկրինյարը բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։

Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: