Խավիեր Տեբաս. «Ինձ չզարմացրեց «Ռեալի» վերաբերմունքը»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ռեալի» կողմից 2024 թվականի «Ոսկե գնդակի» բոյկոտի վերաբերյալ։

««Ռեալը» իրեն վեհանձն չպահեց։ Ինձ չզարմացրեց նրանց վերաբերմունքը։ Նրանք երկու մրցանակ են ստացել, և իրենց դիրքորոշումը անհասկանալի է»,- Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ թիմը միջոցառման օրը չեղարկել էր իր ողջ պատվիրակությունը Փարիզ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը դա արել է այն բանից հետո, երբ իմացել է, որ գլխավոր մրցանակը կնվաճի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, այլ ոչ թե իրենց հարձակվող Վինիսիուսը։