Հայտնի են մի քանի պատճառներ, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել Ռուբեն Ամորիմին նշանակել թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն, նախ «կարմիր սատանաների» ղեկավարությունը կարծում է, որ Ամորիմը եվրոպական ֆուտբոլի ամենախոստումնալից երիտասարդ մարզիչն է։ Բացի այդ 39-ամյա մասնագետն ապացուցել է, որ ունակ է գավաթներ նվաճել։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները կարծում են, որ Ամորիմը հիանալի կերպով կտեղավորվի ակումբի նոր մարզական կառուցվածքում: Մանկունիանցիները կարծում են, որ պորտուգալացի մարզիչը տարբերվում է ակումբում աշխատող նախկին մասնագետներից, և կարծում են, որ Ամորիմը կարողանում է նոր խաղաոճ ներդնել թիմում։