Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» «Սպորտինգին» կվճարի 15 միլիոն եվրո։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում:
Ըստ աղբյուրի՝ բոլոր կողմերը հասել են լիակատար համաձայնության։ 39-ամյա մասնագետի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պետք է ստորագրվի մոտ ժամանակներս։
Ամորիմի աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» «Սպորտինգին» կվճարեն 11 միլիոն եվրո: