«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյը պատմել է, թե ինչպես է Էրիկ տեն Հագը արձագանքել իր հեռացմանը։
«Մենք տեսանք Տեն Հագին երկուշաբթի օրը, իսկ հետո խոսեցինք «Լեսթերի» հետ Լիգայի գավաթում խաղից առաջ: Նա հիասթափված ու վրդովված էր, քանի որ իսկապես մտածում էր ակումբի մասին:
Մեր առաջին իսկ խոսակցություններից, երբ վերադարձա ակումբ, զգացի, որ նա սիրում է ակումբը, հոգ է տանում դրա մասին և ցանկանում է առաջ տանել այն։ Այնպես որ, նրան ցավ է պատճառում, որ նա ստիպված է եղել հեռանալ, բայց նա նաև հպարտ է այստեղ իր ձեռքբերումներով, քանի որ երկու տիտղոս է նվաճել»,- վան Նիստելռոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը արդեն պայմանավորվել է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ պայմանագիր կնքելու շուրջ։