Էրիկ տեն Հագի նախկին թիմակից Հանս Կրայը պատմել է, թե ինչպես է հոլանդացի մասնագետն արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդից» իր հեռացման լուրերին։
«Ես հասկանում եմ, որ նա շատ փոխհատուցում է ստացել, և մարդիկ կարծում են, որ դա օգնում է հաղթահարել խնդիրները: Բայց ոչ, նա ամբողջովին, ամբողջովին ավերված է, ամբողջովին ավերված է։ Նման պահերին փողի մասին չես մտածում»,- Կրայի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Էրիկ տեն Հագը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդից» Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում կրած պարտությունից հետո, որում հոլանդական թիմը պարտվել է 1։2 հաշվով։ «Կարմիր սատանաները» այս մրցաշրջանում վաստակել են 11 միավոր և զբաղեցնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: