Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Ըստ ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի՝ Մադրիդի «Ռեալը» միացել է Վիրցի համար պայքարին և արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ իսպանական ակումբը դեռ կապ չի հաստատել «Բայերի» հետ։ 21-ամյա գերմանացին եվրոպական գրանդների մեծ մասի տրանսֆերային նպատակն է:
Նրա պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆլորիանը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է ութ հանդիպում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ութ տուրից հետո «Բայերը» Բունդեսլիգայում զբաղեցնում է միայն երրորդ հորիզոնականը, առաջատար «Բավարիայից» տարբերությունն արդեն հինգ միավոր է։