Էնցո Ֆերնանդեսը բաժանվել է իր կնոջից

«Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը և նրա կինը՝ Վալենտինա Սերվանտեսը բաժանվել են։

Ֆուտբոլիստի կինը սոցցանցերում հայտարարել է, որ նրանք որոշել են բաժանվել։

«Էնցոն և ես որոշեցինք հեռու մնալ միմյանցից։ Բայց մենք միշտ ընտանիք ենք լինելու և ամեն ինչում աջակցելու ենք միմյանց։ Որովհետև մեր միջև կան երկու երեխա, ովքեր մեր սիրո կարիքն ունեն։ Ես գիտեմ, թե ինչպիսի մարդ է Էնցոն և հրաշալի հայր, և ինչպիսի սիրտ ունի։ Եվ դա ինձ բավական է»,- գրել է Սերվանտեսը։

Ֆերնանդեսն ու Սերվանտեսը հանդիպել են Արգենտինայում իրենց պատանեկության տարիներին, նրանք միասին երկու երեխա ունեն՝ դուստր՝ ծնված 2020 թվականի մարտին և որդի՝ ծնված 2023 թվականի հոկտեմբերին։

23-ամյա ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականին «Բենֆիկայից» 121 միլիոն եվրոյի դիմաց։