«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Աիտանա Բոնմատին պատմել է, որ իր հայրենակից, կատալոնական ակումբի եզրային հարձակվող Լամին Յամալը հրաժարվել է դիպչել իր «Ոսկե գնդակին»։
«Յամալն ինձ հարցրեց՝ իմ անունը կա՞ «Ոսկե գնդակում»: Ես հարցրեցի նրան, թե արդյոք նա ուզում է դիպչել իմ մրցանակին: Ինչին նա ժպտալով ասացպատասխանեց. «Ես չեմ անի դա, այն վատ նշան է», – Բոնմատիի խոսքերը մեջբերում է Relevo-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա մարզիկը France Football-ի վարկածով երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն կին ֆուտբոլիստ, իսկ 17-ամյա Յամալը ստացել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը։