«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» վստահ է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, գերմանացի ֆուտբոլիստին հետևում են Պրեմիեր Լիգայի երեք թոփ ակումբներ՝ «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մուսիալայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 130 մլն եվրո։