ՊՍԺ-ի հարձակվողը կարող է լքել թիմը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին հաջորդ տարի կարող է փոխել ակումբային գրանցումը։ 25-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է հայտնվում Լուիս Էնրիկեի թիմի մեկնարկային կազմում, ուստի ֆրանսիացու հեռանալը ավելի հավանական է դառնում։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, «Նյուքասլը» դիտարկում է Կոլո-Մուանիի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Սպասվում է, որ «կաչաղակները» կփորձեն ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվողին 2025 թվականի ամռանը, եթե չկարողանան թիմում պահել Ալեքսանդր Իսակին։

Անցյալ տարի ՊՍԺ-ն Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» 95 միլիոն եվրո վճարեց Ռանդալ Կոլո-Մուանիի համար։

Transfermarkt-ը ֆրանսիացի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։