Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները։
Մրցանակի համար կպայքարեն «Լեսթերի» կիսապաշտպան Ֆակունդո Բուոնանոտենը (2 գոլ), «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկու Գվարդիոլը (1 գոլ), «Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբումոն (3 գոլ), «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը (1 գոլ և 1 գոլային փոխանցում), «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական (2 գոլ և 2 գոլային փոխանցում), «Նոթինգհեմ Ֆորեստի» դարպասապահ Մաց Սելսը (1 անգամ անառիկ է պահել դարպասը, 2 բաց թողած գոլ, 14 սեյվ), «Բրայթոնի» հարձակվող Դենի Ուելբեքը (3 գոլ) և «Նոթինգհեմ Ֆորեստի» հարձակվող Քրիս Վուդը (4 գոլ)։