Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ Ռուբեն Ամորիմի նշանակումից հետո կարող են համալրել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Պորտուգալացի մարզիչը շուտով կլքի Լիսաբոնի «Սպորտինգը»՝ գլխավորելու անգլիական գրանդը։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, Ամորիմը կցանկանար աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի և հարձակվող Ռոդրիգոյի հետ, որոնք երկուսն էլ հանդես են գալիս Մադրիդի «Ռեալում»։
Ֆուտբոլիստների արժեքը գնահատվում է համապատասխանաբար 100 և 110 մլն եվրո։