Ռոդրիին առաջինը շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը

Իսպանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը պատմել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի շնորհավորանքի մասին։

«Առաջին զանգը, որ ստացա արարողությունից հետո, Կարվախալից էր: Նա շնորհավորեց ինձ «Ոսկե գնդակի» կապակցությամբ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Movistar-ը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, կայացել է «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Ռոդրին իր կարիերայում առաջին անգամ արժանացել է այս մրցանակին։

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։