«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային խնդրել են համեմատել Դեյան Կուլուսևսկուն և Քևին Դե Բրույնեին: Հիշեցնենք, որ շվեդ կիսապաշտպանը օգնեց «Տոտենհեմին» հաղթել «Սիթիին» Լիգայի գավաթի խաղում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:
Հանդիպումից հետո իսպանացի մարզչին հարցրել են՝ արդյոք նմանություններ տեսնո՞ւմ է Կուլուսևսկու և այժմ վնասվածք ստացած Դե Բրույնեի խաղում։
«Ոչ։ Ոչ ոք նման չէ Քևինին։ Այն, ինչ նա անում է իր ծաղկուն շրջանում, որևէ մեկի ուժերից վեր է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Քևին Դե Բրույնեն մկանային խնդիրների պատճառով շարքից դուրս է եկել սեպտեմբերի 18-ից: 33-ամյա բելգիացու խաղադաշտ դուրս գալը նախատեսված է նոյեմբերի երկրորդ կեսին։