«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի մասին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Ռամոսը կոպիտ հարվածով վնասվածք հասցրեց Մուհամեդ Սալահին։ Սալահը պետք է փոխարինվեր, իսկ «Լիվերպուլը» ի վերջո պարտվեց 1։3 հաշվով։
«Մենք շատ լավ գիտենք, Ռամոսը մեծ հաճույք էր ստացել Սալահի նկատմամբ այդ խախտումը թույլ տալուց հետո։ Ես երբեք չեմ հասկացել նրա մտածելակերպը։ Ես նման ֆուտբոլիստներին վտարել եմ իմ թիմերից»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Football Tweet-ը։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը լքել է «Լիվերպուլը» 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։