«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական գրանդի ղեկին կրած ամենացավոտ պարտության մասին։
Գերմանացին ընդգծել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Մադրիդի «Ռեալի» դեմ 2022 թվականին։
«Տիբո Կուրտուան անհավանական խաղաց այդ խաղում: Ես երբեք չեմ մոռանա այս խաղն իմ կյանքում, չեմ կարող բացատրել, թե ինչպես ենք մենք զգացել այդ ժամանակ»։
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումն ավարտվել է արքայական ակումբի նվազագույն հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Կլոպը «Լիվերպուլը» մարզել է 2015-ից 2024 թվականներին։