«Ալ Ահլիի» հարձակվող Այվան Թոունին պատասխանել է այն հարցին, թե արդյոք ավելի շատ գոլ կխփի, քան «Ալ Նասրի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն։
«Հուսով եմ ավելին կխփեմ բայց, ճիշտն ասած, ես մրցում եմ ինքս ինձ հետ։ Ես չեմ հետևում, թե ինչ են անում մյուսները: Իհարկե, մենք գիտենք, որ Ռոնալդուն լավագույն խաղացողն է, բայց ես կկենտրոնանամ իմ վրա և կանեմ այն, ինչ անում եմ լավագույնս»,- Թոունիի խոսքերն է մեջբերում Talk Sport-ը։
Հիշեցնենք, որ ոնին ընթացիկ մրցաշրջանի սկզբից հանդես է գալիս «Ալ-Ահլիում»։ Հարձակվողն արդեն մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։