«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի 32-ամյա ձախ եզրային հարձակվող Նեյմարը մինչև 2025 թվականը չի ընդգրկվի ազգային հավաքականի կազմում։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն, ծնկի լուրջ վնասվածքի պատճառով մեկ տարվա բացակայությունից հազիվ վերականգնվելով՝ Նեյմարը կարող էր դիմել Բրազիլիայի հավաքական վերադառնալու համար, սակայն ֆեդերացիան որոշել է չվտանգել ֆուտբոլիստի առողջությունը։ Վինգերը կարող է կրկին հագնել իր ազգային հավաքականի մարզաշապիկը հաջորդ տարվա մարտին, երբ Բրազիլիան կհանդիպի Կոլումբիայի և Արգենտինայի հավաքականներին: