«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է «կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մասին։
«Երկու մրցաշրջանում երկու գավաթը Տեան Հագի ամբողջ ժառանգությունն է: Ակումբը վերջին տարիներին վատ համալրումներ է ունեցել և դարձել դրա զոհը: Բայց նա ակումբի պատմության երկու վատագույն գործարքների գլխավոր կազմակերպիչն էր:
Խոսքս Անտոնիի ու Կազեմիրոյի տրանսֆերների մասին է։ Հենց դրա պատճառով «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված եղավ մտնել շուկա և նոր խաղացողներ ձեռք բերել»,- Նևիլը մեջբերում է Daily Mail-ը։