Էնցո Մարեսկան գնահատել է Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակչում «Նյուքասլից» կրած պարտությունը։
«Եթե վերլուծեք խաղը, ապա այն ստացվեց: Եթե վերլուծեք արդյունքը, ապա ոչ։ Բայց կարծում եմ, որ մինչև 23-րդ րոպեն, մինչ մեր բաց թողած գոլը, մենք վերահսկում էինք խաղը և նրանց ոչինչ թույլ չէինք տալիս։
Գոլից հետո մենք 10 րոպե կորցրեցինք վերահսկողությունը, որի ընթացքում երկրորդ գնդակը բաց թողեցինք։ Հետո առաջին խաղակեսի վերջին 10 րոպեներին 2-3 լավ գոլային պահեր ստեղծեցինք, բայց, ցավոք, չօգտագործեցինք դրանք։
Երկրորդ խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը։ Գիտեմ, որ գլխավորը արդյունքն է, բայց 10 րոպեում մենք պարտվեցինք, մնացած ժամանակում բավականին լավ խաղացինք»,- ասել է «Չելսիի» մարզիչը։