«Բարսելոնան» մտավախություն ունի Դանի Օլմոյի ապագայի հետ կապված

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ ակումբը ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանա հունվարին գրանցել կիսապաշտպան Դանի Օլմոյին այս մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանայի» վիճակը բարդանում է նրանով, որ նրանք Nike-ի հետ հովանավորչական պայմանագրից գումար կստանան սպասվածից ուշ։ Բացի այդ, ակումբն ակնկալում է, որ թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենն այս ամիս կապաքինվի վնասվածքից, իսկ հետո «Բարսելոնան» նույնպես գրանցելու խնդիր կունենա։

Նշվում է, որ այս պահին կատալոնական ակումբը հնարավորություններ ունի գրանցելու նշված երկու ֆուտբոլիստներից միայն մեկին։