«Բարսելոնայի» պաշտպանը կարող է լքել ակումբը

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել ակումբը։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն ավելի հաճախ է խաղում հենակետային գոտում, քան պաշտպանության կենտրոնում, իսկ Գավիի վերադարձից հետո պաշտպանը կարող է նույնիսկ կորցնել իր տեղը թիմում։

Ըստ Mundo Deportivo-ի՝ «Բարսելոնան» Գարսիային վարձակալելու առաջարկներ կստանա հունվարին։ «Ռեալ Սոսյեդադը» և «Ժիրոնան» հետաքրքրված են նրանով:

Հենց «Ժիրոնայում» է իսպանացին անցկացրել նախորդ մրցաշրջանը՝ նույնպես վարձավճարով