ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան վստահություն է հայտնել, որ Պորտուգալիայի իր թիմակից, «Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի առաջիկա Աշխարհի առաջնությանը։
«Կրիշտիանուն 39 տարեկան է և դեռ թիմի մեկնարկային կազմում է, ես նման մարզական երկարակեցության բացատրություն չունեմ:
Կարծում եմ՝ խոսքը պրոֆեսիոնալիզմի մասին է, որը դրսևորվում է այն ամենում, ինչ նա անում է՝ առավոտ, երեկո, ամեն օր իր կարիերայի ընթացքում: Սա անհավանական է: Պատկերացնում եմ, թե որքան ջանք ու զոհաբերություն արժե սա նրա վրա։
Նրա հետ խաղալը արտոնություն է: Փոքր ժամանակ երազում էինք մի օր խաղալ նրա կողքին, և դա իրականություն դարձավ։ Բարեբախտաբար, ես հնարավորություն ունեցա մի քանի տարի վայելել Ռոնալդուի հետ խաղալը։ Իհարկե, նա կմասնակցի ԱԱ-2026-ին, Ռոնալդուն չի պատրաստվում հանձնվել»,- Վիտինյայի խոսքերն է մեջբերում Le10Sport-ը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։