Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող է հետաձգվել, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի արևելյան և հարավային շրջաններում, որոնք շատ շրջաններում հեղեղումներ են առաջացրել։ Այս պահին հայտնի է 62 զոհվածների մասին։
Այն բանից հետո, երբ Իսպանիայում եռօրյա սուգ էր հայտարարվել, «Վալենսիան» խնդրել է Լա Լիգային հետաձգել խաղը, որը նշանակված էր նոյեմբերի 2-ին։
Մադրիդի «Ռեալը» այս հարցում առարկություն չունի։