ՈւԵՖԱ-ն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» գործողություններին այն բանից հետո, երբ Վինիսիուսը չնվաճեց «Ոսկե գնդակը»

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) բարձրաստիճան ղեկավարը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դիրքորոշումը «Ոսկե գնդակի» վերաբերյալ։

2023/24 մրցաշրջանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շնորհվել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։

Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը չի ներկայացել հոկտեմբերի 28-ին Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը այն բանից հետո, երբ իմացել է, որ «Ոսկե գնդակը» չի նվաճելու մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորը:

«Եթե նրանք նման բան են ասում, դա ամեն ինչ ասում է իրենց մասին: Սա մեր կողմից լրացուցիչ մեկնաբանության արժանի չէ»,- ՈւԵՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Relevo-ն:

Այս տարվանից «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը համատեղ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի և ֆրանսիական France Football ամսագրի կողմից։

Մադրիդի «Ռեալը» հայտնել է, որ Վինիսիուսին մրցանակը չտրամադրելու անսպասելի որոշման հետևում կանգնած է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ով լարված հարաբերություններ է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։