«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով հոկտեմբերի 28-ին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից, անցյալ ամառ մտածել է թիմից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն, Տեն Հագի՝ իր նախագծի վրա աշխատելու կասկածների հիմք են հանդիսացել նրա աշխատանքի բուռն քննադատությունը և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության և գլխավոր մարզչի պաշտոնի այլ հավանական թեկնածուների միջև բանակցությունների մասին խոսակցությունները:
Նշվում է, որ հոլանդացի մասնագետը ակումբում մնալու վերջնական որոշում էր կայացրել միայն Իբիցայում արձակուրդից հետո։
Հիշեցնենք, որ Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը։ Պրեմիեր լիգայի 9 տուրից հետո «կարմիր սատանաները» վաստակել են 11 միավոր և զբաղեցնում են 14-րդ տեղը։