Սերխիո Ագուերո «Ես նրան ասացի, որ իմ կարծիքով Վինիսիուսը պետք է ստանա «Ոսկե գնդակը»»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է 2023/2024 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման քվեարկության ժամանակ «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի հաղթանակի և նրան «Ոսկե գնդակ» մրցանակը հանձնելու մասին։

«Մեկ ամիս առաջ ես սոցցանցերում գրեցի, որ Ռոդրին արժանի է «Ոսկե գնդակին»: Երեկ ես խոսեցի նրա հետ և ասացի, որ իմ կարծիքով Վինիսիուսը պետք է հաղթի մրցանակը։

Նա «Ռեալից» է, ով հաղթել է Չեմպիոնների Լիգան, իսկ «Ռեալը» համաշխարհային մակարդակի է, և «Սիթին» նույնպես:

Այնուամենայնիվ, բոլորը գիտեն, որ Վինիսիուսը մեծ տաղանդով աստղ է։ Երկու տարի առաջ Ռոդրիի մրցաշրջանը, որում նա գոլ խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում, չգնահատվեց։ Հետո նա չկարողացավ մրցել Մեսսիի հետ, ով հաղթեց աշխարհի առաջնությունը։

Սա Ռոդրիի ձեռքբերումների համադրություն է վերջին երկու սեզոնների ընթացքում: Բոլորը կքննարկեն այս հաղթանակը, քանի որ նա կիսապաշտպան է, և որպես կանոն հաղթում են հարձակվողները։

Հիանալի է, որ կիսապաշտպաններն ու պաշտպանները ուշադրության են արժանանում: Չնայած դարպասապահները նույնիսկ չեն նոմինացվում հիմնականում։ Ես չեմ հասկանում քվեարկության էությունը»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում AS-ը։