Ռուբեն Ամորիմն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու մասին լուրերին

«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը անդրադարձել  է այն լուրերին, որ շուտով գլխավորելու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Ոչինչ որոշված ​​չէ։ Չգիտեմ՝ սա հրաժեշտի խաղ է, թե ոչ։ Կլինե՞մ «Օլդ Թրաֆորդում» կիրակի օրը: Ես այստեղ կլինեմ «Սպորտինգում»»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է «Սպորտինգին» վճարել 10 միլիոն եվրո Ամորիմի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար։ Ակումբն ու մարզիչը պայմանավորվել են երկու տարվա պայմանագրի շուրջ՝ երկարաձգելու հնարավորությամբ։