Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, 25-ամյա պորտուգալացու ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնան»։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները վերահսկում են ֆուտբոլիստի իրավիճակը, ով վերջին շրջանում բացեր է ունեցել «Միլանի» գլխավոր մարզչի հետ։

Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։