«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսի խաղի մասին։ «Պատկերացրեք, եթե «Բարսան» խաղար առանց Մեսսիի, դա բոլորովին այլ թիմ կլիներ:
Ռոդրին անփոխարինելի է «Մանչեսթեր Սիթիի» համար: Ուստի նրա «Ոսկե գնդակը» շատ բան է նշանակում»,- հայտնում է իսպանացի մասնագետ BeanymanSports-ը։
Ռոդրին իր կարիերայում առաջին անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»: Վերջնական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Երրորդը զբաղեցրել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը: Հաջորդը կողային Դանի Կարվախալն ու հարձակվող Էրլինգ Հալանդն էին: